Այսօր Աժ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև ՍԴ հարցին: Նա տեղեկացրեց՝ խմբակցությունն այսօր նիստ կգումարի՝ որի ընթացքում էլ կորոշեն հաջորդ քայլերը, սակայն այդ մասին հրապարակային կխոսենք միայն խմբակցության նիստից հետո:
«Մենք ունենք մշակած քայլերի մի քանի տարբերակ, որ քննարկելու ենք խմբակցությունում, և որոշումը համատեղ կկայացնենք», – ասաց ԱԺ պատգամավորը: