«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի խաղացող Սերխիո Ագուերոյի ապագայի մասին։
Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Նա նշել է, որ գուցե գաղտնիք է բացում, բայց Ագուերոն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն։
Գվարդիոլայի խոսքով՝ Ագուերոն խաղալու է Լիոնել Մեսսի կողքին, ով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։
Իսպանացի մասնագետն իր խոսքի ընթացքում «Բարսային» անվանել է՝ «իր սրտի թիմը»։
