Չիրո Իմոբիլեն համապատասխանում է «Բարսելոնա»-ի խաղաոճին։ Այս մասին ասել է իտալացի հայտնի հարձակվող Լուկա Տոնին՝ կարծիք հայտնելով «Լացիո»-ի հարձակվողի մասին։
«Իմոբիլեն բարձրակարգ հարձակվող է: Նա արագավազ է, գոլային հոտառություն ունի և կարողանում է ճիշտ դիրք զբաղեցնել տուգանային հրապարակում»,-նշել նէ:
Տոնիի կարծիքով՝ ժամանակն է , որ Իմոբիլեն թոփ ակումբ տեղափոխվի:
«Նա համապատասխանում է «Բարսելոնա»-ի խաղաոճին: Միգուցե, կարող է թվալ, որ դա ժամանակավրեպ քայլ է, բայց ես գիտեմ՝ ինչ եմ ասում:
Երբ ես տեղափոխվում էի «Բավարիա», իմ մասին էլ էին ասում, որ չեմ համապատասխանում այդ ակումբին, բայց ես հրաշալի մրցաշրջաններ անցկացրի այնտեղ»,-ասել է Տոնին: Այս մասին հաղորդում է Sky Italia-ն:
