Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտարարեց Թրամփին

Հրապարակող՝

Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտարարեց Թրամփին

Ամենադիտվածներ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտարարեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Պատճառը՝ անցած շաբաթ Կապիտոլիումում մահացու բախումներ հրահրելն է։

Այս մասին հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ Բանաձևն ընդունվել է 232-197 ձայների հարաբերակցությամբ։

Արդյունքում՝ հարցն ուղարկվեց Սենատ, որտեղ պետք է կայանա դատավարություն։

Սա արդեն 2-րդ դեպքն է, երբ Թրամփի նկատմամբ իմփիչմենթ է կիրառվում։ Առաջին անգամ 2019 թվականին էր, բայց ի տարբերություն դրա՝ այս դատավարության ժամանակ արդեն Թրամփը չի լինելու նախագահի պաշտոնում։

Ամենաթարմ