Շատ լավ իմունիտետ է բարձրացնում լորի ձուն: Այն պետք է լավ լվանալ և պարունակությունը խմել առավոտյան դատարկ ստամոքսին: Սկսել երկու հատից ,ավելացնելով օրական, հասցնել` 7-8հատ:
Շատ ենք հանդիպում խառնուրդներ, որտեղ կա հունական ընկույզ, որն իր վիտամինային պարունակությամբ բարձրացնում է իմունիտետը, հատկապես վիտ “С”՝ 8անգամ ավել է քան սև հաղարջում, 50անգամ շատ քան ցիտրուսներում: Կարելի է այն օգտագործել առանց խառնուրդի: Մեկ ամսվա ընթացքում ամեն օր ուտել 5-6 հատ ընկույզ:
Սոխը ,ոչ միայն ունի հակամիկրոբային հատկություն, այլնաև ամրացնում է իմունիտետը: 2-3 գլուխ միջին չափի սոխ մանր կտրատել և խառնել 200գ շաքարավազ: Այն լցնել 0,5լ ջրի մեջ և եփել դանդաղ կրակին 1,5ժ: Սառելուց հետո ավելացնել2ճ/գ մեղր և խառնել: Խառնուրդը քամել և լցնել ապակե տարայի մեջ: Ընդունել 1ճ/գ օրական 3-5անգամ: Այն նաև կարելի է օգտագործել որպոս մրսածության պրոֆիլակտիկա:
Ձկան յուղը ոչ միայն նյութափոխանակությունն է լավացնում, այլ նաև բարձրացնում է իմունիտետը: Խորհուրդ է տրվում ընդունել աշնան ամիսներից մինչև գարնան կես: Ընդունել օրական 1-2 թ/գ:
Եթե ունեք ալերգիա որևէ բաղադրիչից,ուրեմն մի օգտագործեք, մեղրը կարող եք փոխարինել շաքարավազով:
Եղեք առողջ