Մեծ Բրիտանիայի կառավարությունն սպասելիքներ ունի, որ ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կավելացնի 15,3 մլրդ ֆունտ ստեռլինգով (20 մլրդ դոլարով), իսկ ուղղակի օգուտը Միացյալ Թագավորության տնտեսության համար կկազմի 3,4 մլրդ ֆունտ (4,4 մլրդ դոլար): Այս մասին նշված է Լոնդոնի ու Վաշինգտոնի միջև առևտրական բանակցությունների ռազմավարության մեջ։
Բուն բանավեճերը պետք է մեկնարկեն այս ամսվա վերջում։ Դրանք հաջորդաբար տեղի ունենան Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի տարածքում: Բանակցորդների բրիտանական խմբի ղեկավար է նշանակվել թագավորության արտաքին առևտրի նախարարության գլխավոր խորհրդական, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն առընթեր Նոր Զելանդիայի նախկին գլխավոր բանակցորդ և մշտական ներկայացուցիչ Քրոուֆորդ Ֆալքոները:
Ըստ Լոնդոնի հաշվարկների՝ բրիտանական կողմում սկսվող բանակցություններից առավել մեծ շահը կստանան կերամիկայի, ավտոմեքենաների, պարենամթերքի և խմիչքների արտադրողները, ինչպես նաև փաստաբաններն ու ճարտարապետները:
ԱՄՆ-ի հետ առևտրական բանակցություններն մեկնարկել են այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան լույս փետրվարի 1-ի գիշերը դուրս է եկել ԵՄ-ից՝ վերջ դնելով իր անդամակցությանը եվրոպական հանրակցությանը, որը տևել է 47 տարի: