fbpx
Խորհրդարան

Ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի վերաբերյալ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների Այսօր Ազգային ժողովի նիստի ընդմիջման ժամանակ լրագրողները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարց ուղղեցին այն մասին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին:

«Մենք խմբակցությամբ հավաքվել ենք, քննարկել ենք, ահագին ժամանակ այդ հարցի շուրջ խոսում են, հանձնարարել ենք: Նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվեարկել, իր՝ այդ պաշտոնին ընտրվելիս:

Կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ կան, հիմնավորումները թույլ են: Ուզում եմ ասել՝ ԱԺ-ն չի որոշում՝ Հրայր Թովմասյանը պետք է մնա՞, թե՞ հեռանա, որոշողը ՍԴ-ն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քննարկմանը»,- պատասխանեց ԲՀԿ ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ