ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։
ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խումբը լայնածավալ ստուգայց է իրականացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքավայրում և դրա վարչական ու գրասենյակային տարածքներում։
Ստուգայցի արդյունքներով տնտեսավարողի մոտ արձանագրվել է Covid-անվտանգության նորմերի պահպանման բարվոք պատկեր։
Մասնավորապես, աշխատակիցներն ապահովված են եղել պաշտպանիչ դիմակներով, ախտահանիչ նյութերով, տարածքում առկա են եղել օգտագործված թափոնների համար անհրաժեշտ ոտնակով աղբամաններ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման և ախտահանման մատյանները, պահպանվել են սննդի կազմակերպման համար և ընդհանուր առմամբ անվտանգության հիմնական նորմերը։
ԱԱՏՄ-ն միաժամանակ իրազեկում է՝ Covid-անվտանգության ի՞նչ նորմեր են սահմանված հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի տնտեսավարողների համար.
Աշխատավայրում նվազագույնի է հասցվում առանձին հանքախորշերի աշխատողների միջև շփումը,
Կազմակերպության տնօրենը նշանակում է տարբեր գոտիների աշխատողների հետ անհրաժեշտության դեպքում կապ հաստատող աշխատողներ,
Հանքի տարածքում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար՝ վարչական, լաբորատոր,
արտադրամաս, արհեստանոց, բացահանք, ստորգետնյա տարածք, սննդի ապահովման, ավտոպարկ,
Հագուստի՝ ոչ աշխատանքային և աշխատանքային պահպանման համար ապահովվում են հանդերձապահարաններ,
Հագուստը հանդերձապահարանում պահվում է մեկանգամյա օգտագործման կամ անձնական՝ անվանական պարկերի մեջ,
Հերթափոխային աշխատանքի դեպքում աշխատավայրում տարբեր հերթափոխերի աշխատողները չեն շփվում,
Յուրաքանչյուր հերթափոխից հետո կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում,
Հանքի տարածքի աշխատանքային գոտիներում սնունդն ընդունելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանման նպատակով,
Ընդմիջմանը սնվելու համար նախատեսվում են առանձնացված տարածքներ, որոնք ապահովվում են հոսող ջրով և օճառով լվացվելու ու ձեռքերի ախտահանման հնարավորությամբ, որտեղ ևս պահպանվում է 1,5 մետր սոցիալական հեռավորությունը,
Կողմնակի անձանց մուտքը կազմակերպության տարածք արգելվում է: Անհրաժեշտության դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, բուժանձնակազմի և այլ անձանց մուտքը հնարավոր է միայն պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո,
Կազմակերպության տարածքում, ինչպես նաև մուտքի/ելքի մոտ մարդկանց կուտակումներ արգելվում է,
Աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ՝ աշխատանքներն սկսելուց առաջ և ընդմիջումից հետո կազմակերպվում է վարչական և արտադրական սենքերի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։ Հարկ է ապահովել ախտահանիչների եւ դիմակների առկայությունը»։
https://www.facebook.com/hlib.am/posts/876455313095174