COPE-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալից» խնդրել է 100 միլիոն եվրոյից բարձր աշխատավարձ:
Նշվում է, որ նա շատ ավելի բարձր աշխատավարձ է պահանջել, քան ի սկզբանե կողմերը պայմանավորված են եղել:
Մբապեի առաջարկը մերժվել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարների կողմից, ինչը մեծացնում է Կիլիանի՝ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը: