fbpx
Սպորտ

Ինչ է պետք Լիվերպուլին նոր մրցաշրջանում հաջողություններ գրանցելու համար

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է հարցին, թե ինչ է պետք իր թիմին, որպեսզի վերջինս զարգացնի իր գրանցած հաջողությունը (խոսքը Չեմպիոնների Լիգայում հաղթելու մասին է) նոր մրցաշրջանում։

«Պետք է մնալ քաղցած։ Դա գերկարևոր է։ Ես անգամ չնչին կասկած չունեմ դրա հաշվով։

Եզրափակչից հետո մեզ մոտ ամիս է եղել, երբ բոլորը թկթկացնում էին մեր մեջքին՝ որտեղ էլ գտնվեինք։ Դա հրաշալի էր։ Բայց այսպիսի բաները կարող են քեզ թուլացնել և ուժազրկել։ մենք այդպիսին չենք, բայց տեսականորեն կարող է նման բան լինել։ Պետք է անել այն, ինչը մենք արդեն արել ենք, ուղղակի լավացնելով մի քանի պահեր, որոնցում մենք բավարար լավը չենք եղել։ Ահա և վերջ», – Կլոպի խոսքերն է փոխանցում Sports.ru-ն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ