Ի՞նչ է տեղի ունենում Վենեսուելայի ափերի մոտ

Հրապարակող՝

venesuela

Ամենադիտվածներ

Ռազմական, տեղեկատվական քարտեզների վերջին թարմացումները լուրջ փոփոխությունների են ենթարկվել Վենեսուելայի ափերի մոտ։ Չնայած ավիակիրի հարվածային խմբավորման (ԱՀԽ) ժամանման մասին խոսում էին դեռ երկու օր առաջ, սակայն միայն այսօր է սպասվում ԱՀԽ–ի հայտնվելը Կարիբյան ծովի սահմաններին։
Ըստ քարտեզագրական տվյալների՝ նոյեմբերի 12-ի առավոտյան ժամը 5-ի դրությամբ, ամերիկյան ավիակիրն ու ուղեկցող նավերը դեռ գտնվում էին Վիրջինյան կղզիներից 1500 կմ հեռու։ Բայց հաշվի առնելով այսօրվա շարժման բարձր արագությունը՝ ԱՀԽ–ի ժամանման մասին, պետք է, որ պաշտոնապես հայտարարվի օրվա վերջում։ Եվ դրանից հետո ամերիկյան խմբավորումը Վենեսուելայի մոտ կհամարվի ամբողջովին կազմավորված։
Փաստացի հիմնական մարտական միավորները մնացել են նախկին կազմով։ Նավային խմբավորման մեջ որևէ կարևոր փոփոխություն չի նկատվել։ Միայն «Ջեյսոն Դանհեմ» կործանիչը հեռացել է Մեյպորտ, փոխարենը վերադարձել է «Ֆորթ Լոդերդեյլ» ուղղաթիռակիր նավը։
Երեկվա ընթացքում կրկին Վենեսուելայի հյուսիս-արևմտյան սահմանների մոտ թռիչքներ է իրականացրել P-8A հետախուզական ինքնաթիռը՝ չորս F-35-ների ուղեկցությամբ։ Օդային խմբավորումը նույնպես մի փոքր մեծացել է։ Տարածաշրջանում արդեն գտնվող ինքնաթիռներին ավելացել են ևս մեկ P-8A և AC-130J կրակային աջակցության ինքնաթիռներ, որոնք տեղակայվել են Սալվադորի Սան Սալվադոր օդանավակայանում։
ԱՄՆ օպերատիվ մարտավարական գորոծողությունների տրամաբանությունը հուշում է, որ երբ ԱՀԽ-ը մտնի Կարիբյան տարածաշրջան, իրադարձությունների սրացման հավանականությունը կտրուկ կմեծանա։ Ներկայիս իրավիճակում այն նախ և առաջ ծառայելու է որպես ճնշման միջոց։ Իսկ եթե դա չբերի ցանկալի արդյունքի՝ պարզ է, որ այսպիսի խմբավորումն անցնելու է կետային գերճշգրիտ հարվածների։

Ամենաթարմ