Էկո

Ի՞նչ ենք թողնում ժառանգություն մեր սերունդին․ Շիրակ Բունիաթյան

Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ԱՄՈՒԼՍԱՐԻ պայքարը սերունդների առաջ մեր պարտքն է։

Ես ծնվել եմ Ջերմուկում, սա իմ ծննդավայրն է, իմ տունը։ Ես ու իմ սերնդակիցները որպես ժառանգություն մեր ավագ սերնդից ժառանգել ենք մաքուր և անապակ միջավայր ։

Ճիշտ է՝ Ջերմուկը, ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերը, ունի բազում մեծ և փոքր խնդիրներ, բայց էկոլոգիայի առումով բացառիկներից է, եթե ոչ միակը։

Հաճախ ենք լսում կարծիքներ այն մասին, որ մենք ԱՄՈՒԼՍԱՐԻ կործանման դեմ պայքարում ենք ինչ որ ֆինանսական շահերից ելնելով, բայց դա այն մարդկանց տեսակետն է, ովքեր ի ծնե անհայրենիք են հոգով, և իրենց համար Հայրենիք, Մայր Հող, Հայրենի Օջախ հասկացությունները խորթ են, և իրենք ամեն ինչ տեսնում են փողի մեջ։

Ես երկու որդի ունեմ, և իմ պարտքն է իրենց ծննդավայրում ապահովել իրենց շրջակա միջավայրի անվտանգությունը բոլոր առումով ։

Սթափվեք՝ ի՞նչ ենք թողնում ժառանգություն մեր սերունդներին ։

ԱՄՈՒԼՍԱՐԸ իմ և ձեր զավակների առողջ ապագայի գրավականն է»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1024825044534056&id=100010197097701

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ