Հոկտեմբերի 30-ից 31-ը՝ G-20-ի առաջնորդների հանդիպման շնջանակներում նախատեսված է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը։
Այս մասին հայտնել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Խոսնակը նշել է, որ օրակարգում մի շարք հարցեր են՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ ու անվտանգության թեմաներով։ Օրակարգում է նաև ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում, և այսպես շարունակ։

