Ինչ հետևանքներ են թողնում սեռավարակները

Հրապարակող՝

Լին Թրեյսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Ամենադիտվածներ

«Հետք»-ն ուսումնասիրում է վերարտադրողական առողջության թեման։
Այս անգամ զրուցել են «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանի հետ: Խոսել ենք Հայաստանում հաճախ հանդիպող սեռավարակների, դրանց կանխարգելման և բուժման, ինչպես նաև սեռական վերարտադրողականության վրա սեռավարակների թողած ազդեցության և առաջացած հետևանքների մասին:

-Ի՞նչ ազդեցություն են թողնում սեռավարակները։

-Զարգացող երկրներում սեռավարակներով պայմանավորված տնտեսական վնասը հասնում է մինչեւ 17 %-ի։ Մարդիկ, որոնք ունեն սեռավարակներ, կարող են դառնալ անաշխատունակ և բեռ հանդիսանալ հանրային առողջապահության, ինչպես նաև տնտեսության համար։ Սեռավարակները բարդացումների առաջացման պատճառ են դառնում: Առաջանում է առողջական խնդիր, սոցիալական խնդիր, արատներով երեխաների ծնունդ, մեռելածնություն, երկրորդային անպտղության առաջացում: Որոշ դեպքերում սեռավարակները հանգեցնում են կանանց մոտ արգանդի վզիկի և տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման: Վատ բուժված կամ չբուժված սեռավարակները կարող են ունենալ օնկոգեն ազդեցություն։

-Ինչպե՞ս կարող են այդ հիվանդություններն ազդել վերարտադրողական առողջության վրա։

-Սեռական հերպեսը կարող է բերել մեռելածնության։ Գոնորեան և խլամիդիան կարող են անցնել մորից պտղին՝ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ընթացքում եւ կուրության պատճառ դառնալ։

Ուրեապլազման, միկոպլազման և խլամիդիան կարող են առաջացնել կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի, տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի քաղցկեղի: Վատ բուժված կամ չբուժված սեռավարակները կարող են ունենալ ուռուցքածին նշանակություն:
Բացի դրանից ընտանիքում առաջանում է սեռական ներդաշնակության խախտում, որն ամուսնալուծության պատճառ է դառնում:

-Աշխարհում առավել տարածված սեռավարակներից որո՞նք են հաճախ հանդիպում Հայաստանում…

* հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Ամենաթարմ