Ի՞նչ հետևություններ կարող ենք անել, որ Աֆղանստանի իրավիճակում չհայտնվենք․ Այվազյան

Հրապարակող՝

Պրոպագանդան մարդկանց ուղեղները լցնում է, թե պատերազմը իշխանություններն են պարտության տարել՝ Արցախը հանձնելու համար

Ամենադիտվածներ

Օգոստոսի 18-ին Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում խոսել է այն մասին, թե մենք ինչ դասեր կարող ենք քաղել Աֆղանստանի դեպքերից։

«30 միլիոն և ավել բնակչություն ունեցող պետությանը կապիտուլիացիայի ենթարկեց 70 հազարի մոտ թալիբական զորքը, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն որոշեց զորքերը դուրս բերել Աֆղանստանից:

Մեր երկրում ռուսապաշտությունն այնքան ուժգին է, որ նման որոշման պարագայում մեր երկիրն էլ կկարողանան կապիտուլացնել, ոչ թե այն պատճառով, որ կռվող չի լինի երկրի համար, այլ այն պատճառով, որ համատարած ցայտնոտ ու խուճապ կլինի՝ կռվողներին խանգարողներ, և իրենց դարն ապրած բոլոր նախկինների պրոպագանդիստների ոռնոցը, թե բա՝ տեսաք, որ ասում էինք, իսկ մյուսները սուլթանի յաթաղանի տակով կանցնեն, ու հակադրվողներին կգցեն յաթաղանի տակ: Սա իմիջայլոց:

Իսկ ի՞նչ հետևություններ կարելի է անել, որպեսզի նման իրավիճակում չհայտնվենք:

ա. Պետք է լինել միասնական, առաջին հերթին ինքներս մեր պետության համար՝ մեր շահի համար, նոր հետո դաշնակից, բարեկամ, հարևան երկրների համար:

բ. Պետք է պայքարել թե՛ ներքին թշնամու դեմ, թե՛ արտաքին: Քանի որ առանց պայքարի ոչ ոք մեզ չի օգնի, ոչ ոք մեր փոխարեն պարտական չէ կռվել, մեռնել, ապրել ու արարել:

գ. Պետք է ձգտել ու պարբերաբար վերահաստատել բարձր համամարդկային արժեքները, ժողովրդավարությունը, ազատություններն ու իրավունքները, որպեսզի նույնական լինենք քաղաքակիրթ աշխարհի հետ և դաշնակիցներ շահենք մեր պետական ու ազգային գործում:

դ. Պետք է ազգային անվտանգության անբաժանելի մաս դիտարկել ազգաբնաչության շրջանում արտաքին, աշխարհաքաղաքական ընկալումների տարաբևեռ բալանսավորումը և ազգայինի բարձրացումը՝ ինքնիշխանւթյան ու անկախության գիտակցման բարձր մակարդակում», – նշում է Այվազյանը:

Ամենաթարմ