Հրետակոծությունն ու հրաձգությունը Ստեփանակերտի շրջակայքում դադարել են։
Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։
Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Գևորգյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ ժամը 13։00-ից հետո հրետակոծություն կամ հրաձգություն լսելի չէ․ «Մարդիկ առայժմ վարանում են դուրս գալ ապաստարաններից, միայն մի մասն է ուղղակի դրսում կանգնել, այսպես ասած՝ մաքուր օդ շնչելու համար»,-հավելել է Գևորգյանը։
Նա պատմել է նաև, որ սեպտեմբերի 19-ի երեկոյան իրենց տան հարակից տարածքում արկ է ընկել, և, բարեբախտաբար, կարողացել են փրկվել։ Վնասվել է միայն տունը, որից հետո երեխաների հետ պատսպարվել են համեմատաբար ապահով մեկ այլ առանձնատան նկուղում։
