Զինեդին Զիդանը ոչ այդքան հաճախ է երկրպագուներին զարմացնում անսպասելի տակտիկական սխեմայով կամ մեկնարկային կազմում նոր դեմքերով։
«Արքայական» ակումբում մրցակցությունը մեկնարկային տեղի համար մաքսիմալ դաժան է։ Այդ իսկ պատճառով էլ, շատ ֆուտբոլիստներ ստիպված են մշտական խաղաժամանակի պակասը լրացնել վարձակալությամբ այլ թիմում հանդես գալով։
Ներկայումս «Ռեալից» վարձակալության մեկնած ֆուտբոլիստներից կարելի է մի ամբողջ կազմ հավաքել։ Իհարկե, ներկայիս կազմի հետ այն չի համեմատվի, բայց մի քանի տարի անց մենք կարող ենք նրանց տեսնել մեկնարկային կազմում։

Աղբյուրը՝ realmadrid.am

