fbpx
Կառավարություն

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա չի ներկայացրել որևէ շարժական կամ անշարժ գույք, չունի թանկարժեք իրեր։

Փոխարենը վարչապետի հայտարարագրում ներկայացված են դրամական շարժերը։

Ըստ այդմ՝ նա բանկային հաշիվներում տարվա սկզբին ներկայացրել է 614 դրամ, որը տարվա վերջին դարձել է 114 դրամ, ինչպես նաև՝ 27 հազար 701 դրամ, որը տարվա վերջին մնացել է անփոփոխ։

Որպես բնակային այլ միջոց՝ Կառավարության ղեկավարը ներկայացրել է նաև 3.84 դոլար, որը տարվա վերջին պահպանվել է, 0 դրամ, որը տարվա վերջին դարձել է 154 հազար 562 դրամ։ Բանկային ավանդը կազմել է 3,015,000 դրամ, որը տարվա վերջին պահպանվել է։

Որպես կանխիկ գումար վարչապետը հայտարարագրել է 1,800 դոլար, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 800 դոլար, և 790 հազար դրամ, որը տարեվերջին 10 հազար դրամով ավելացել է՝ կազմելով 800 հազար դրամ։

Վերջինիս եկամուտը կազմել է իր տարեկան աշխատավարձը՝ 12 միլիոն 837 հազար 503 դրամ։

Երկրի ղեկավարը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, մասնավորապես՝ «Մեր տպարանը» ՍՊԸ-ում, ունի ներկայացվածություն՝ ի դեմս իր կնոջ՝ Աննա Հակոբյանի։ Նա ՍՊԸ-ի 50% բաժնեմասի սեփականատերն ու կազմակերպության տնօրենն է 2009 թ-ից ի վեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ