Ձմռանը նիհարելու համար պետք է քաղցրավենիքի փոխարեն մոշ ուտել, ասում է սննդաբան Ստեֆանի Յեյթսը։ Նա Էքսպրեսի հոդվածում նշել է մատչելի և առողջարար սեզոնային սնունդ նիհարելու համար:
Յեյթսը համոզված է, որ սեզոնային բանջարեղենն ու մրգերը ոչ միայն ավելի էժան են, այլեւ առողջարար։ «Հեշտ միջոցը իմանալ, թե երբ է ապրանքը սեզոնային, դա սուպերմարկետների գներին հետեւելն է: Ապրանքի գնի նվազումը, ամենայն հավանականությամբ, վկայում է դրա սեզոնայնության մասին, իսկ թանկացումը՝ հակառակը»,- պարզաբանել է նա։
Ձմռանը սննդաբանն առաջարկել է գնել սալոր, մոշ, տանձ, նուռ, քանի որ դրանք հարուստ են բջջանյութով և քիչ կալորիաներով։ Այս ապրանքները կարող են օգտագործվել որպես քաղցրավենիքի ավելի բնական և պակաս անառողջ փոխարինող:
Մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել սպիտակուցներով հարուստ սունկ, սրտի համար օգտակար քաղցր պղպեղ և իմունիտետը բարձրացնող դդում։ Նաև ցրտին պետք է ուշադրություն դարձնել խրթխրթան պեկինյան կաղամբին, որն ունի շատ վիտամին C, որն անհրաժեշտ է վիրուսների դեմ պայքարելու համար։ Մատչելի և առողջարար մեկ այլ ապրանք է կաղամբը, որը նվազեցնում է շաքարախտի առաջացման հավանականությունը։