ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։
Նա ասաց, որ այն իր համար ինչ-որ առումով կանխատեսելի էր։
Սուքիասյանին հարց հնչեց, թե հնարավո՞ր է, որ Սարգսյանի վրա ճնշումներ գործադրված լինեն՝ հրաժարական տալու մասով, պատգամավորը բացառեց դրանք։