fbpx
Սպորտ

Ինչ-որ մեկը ավերեց մեր խաղը. Դուշան Տադիչ

«Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչը, խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Չելսիի» հետ խաղում մրցավարության աշխատանքի մասին, նշել է, որ մրցավարը գողացել է ակումբի հաղթանակը: Այս մասին հայտնում է  Goal.com-ը:

«Պետք է նշեմ, որ «Այաքսը» շատ ավելի լավ էր խաղում, քան «Չելսին»։ Բայց ինչ-որ մեկը ավերեց մեր խաղը: Ամեն ինչ վերահսկողության տակ էր, բայց հետո մրցավարը գողացավ մեր հաղթանակը»,- ասել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Ստենֆորդ Բրիջում» տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ