«Այաքս»-ի ավագ Մատեյս դե Լիգտն ու իր գործակալ Մինո Ռայոլան խորամանկ քայլի են դիմել։ Այս մսաին տեղեկացնում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդացին պայմանագիր է համաձայնեցրել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու ՊՍԺ-ի հետ:
Պայմանավորվածության մանրամասների մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
19-ամյա խաղացողի տրանսֆերային «սագան» սկսեց նրանով, որ նա մտադիր էր տեղափոխվել «Բարսելոնա»: Որոշ ժամանակ անց «Յուվենտուս»-ը հայտնվեց այս պայքարում ու առաջ անցավ կատալոնական ակումբից` համաձայնության գալով ֆուտբոլիստի հետ, սակայն հիմա տարաձայնություններ կան «Այաքս»-ի հետ բանակցություններում:
Պարզ է դառնում, որ իտալացի գործակալը իր հաճախորդին ապահովագրել է այնպես, որ նույնիսկ ամենավատ սցենարի դեպքում Դե Լիգտը նոր ակումբ ունենա:
Նշենք, որ պաշտպանը հոլանդական ակումբում հանդես է գալիս 2016/17 մրցաշրջանից: