fbpx
Կառավարություն

Ինչի ասես ենթարկվել եմ, վեթինգի էղածն ինչ ա, որ չենթարկվեմ. Ֆելիքս Ցոլակյան

ԱԺ-ում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, պատրաստ է վեթինգի ենթարկվելուն.

«Ինչի ասես ենթարկվել եմ, վեթինգի էղածն ինչ ա, որ չենթարկվեմ»:

Ցոլակյանից նաև փորձեցին ճշտել` արդյո՞ք ԱԻՆ-ը մնաց որպես առանձին նախարարություն՝ որպես շնորհակալություն մատուցած ծառայությունների համար, ինչին ի պատասխան, նախարարը նշեց.

«100 անգամ կրկնել եմ, էլի կկրկնեմ: Ես ոչ մեկին անձնապես ծառայություն չեմ մատուցել: Իսկ ինչ վերաբերում է նախարարության լինել-չլինելուն, միանալ-չմիանալուն, ասել եմ ու էլի կասեմ, ԱԻՆ-ը հումանիտար կառույց է, հումանիտար գործառույթներ է իրականացնում: Ոստիկանությունն ունի պատժիչ գործունեություն: Ես նախարարն եմ, ինչ էլ ասեմ, կասեք սուբյեկտիվ է ասում, բայց հանգիստ էղեք, եթե ԱԻՆ-ը որոշեն միացնել ուրիշ նախարարության, ես դեմ չեմ լինի ընդհանրապես»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ