Ինչու են Հայր Ռուբեն վարդապետին հրավիրել քննչական կոմիտե

Հրապարակող՝

Ինչու են Հայր Ռուբեն վարդապետին հրավիրել քննչական կոմիտե

Ամենադիտվածներ

Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության Նաթան սրբազանին վերագրվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։

Հոկտեմբերին իշխանական լրատվամիջոցները հրապարակել էին 2023 թվականին արված ձայնագրություն, որտեղ Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերին։ Հոկտեմբերի 17-ին այդ ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նոյեմբերի 12-ին և 13-ին հարցաքննության են կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականներ՝ վկայի կարգավիճակով։

Հայր Ռուբեն վարդապետը նշել է, որ Նաթան սրբազանի ձայնագրության մեջ իր անունը չի հնչել և վստահեցրել, որ որևէ քահանայի չի հորդորել մասնակցել ընդդիմության ցույցերին։ Նա նաև ընդգծել է, որ Նաթան սրբազանի հետ անմիջականորեն չի աշխատել և 15 տարի զբաղվել է քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության կազմակերպմամբ։

Ամենաթարմ