Ամերիկյան Մերիլենդ նահանգի Օուշեն սիթի քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը:
Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մեծ արագությամբ իջնում ջրի վրա:
Ամերիկյան CBS լրատվականի փոխանցմամբ՝ ինքնաթիռում այդ ժամանակ եղել է միայն օդաչուն, որին հաջողվել է դուրս գալ ինքնաթիռից և լողալով ափ դուրս գալ: