Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ի ողբերգական հրդեհից հետո վերականգնման աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր այս տարվա ապրիլի 15-ին, որը տևել է մոտ 15 ժամ: Հրդեհի հետևանքով կործանվել է տաճարի աշտարակը: Մասնագետների համաձայն՝ տաճարի հիմնական կառուցվածքը, արվեստի գործերն ու այնտեղ պահվող մասունքները փրկվել են: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տաճարը կվերականգնի 5 տարում: