Ուկրաինայի նախագահի աշխատասենյակի պատերը զարդարել են երիտասարդ ուկրաինացի նկարիչների՝ Կիևի պատմության թանգարանում պահվող հավաքածուի նկարներով: Նկարներն ընտրել է անձամբ նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ մասին իր Facebook-ի էջում հայտնել է թանգարանի տնօրենի տեղակալ Տատյանա Կոստենկոն:
Նա նաև հրապարակել է «երկրի ղեկավարության տրամադրության վրա ազդող և յուրահատուկ մթնոլորտ ստեղծող» կտավների լուսանկարները: Դրանց շարքում է նաև շաուրմայի կետ պատկերող նկարը, որի մասին ավելի վաղ ասել էր Զելենսկին՝ հայտարարելով, որ իր համար «Կիևը Կիև է դարձնում» շաուրմայի բույրը:
