fbpx
Առողջապահություն

Ինչպե՞ս կարելի է խուսափել շաքարի քաղցկեղածին ազդեցությունից

Շաքարի չարաշահումը, հատկապես, եթե դա հանգեցնում է քաշի ավելացման, կարող է բարձրացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը, սակայն ակտիվ կենսակերպը կարող է մեղմել այդ վնասը։ Այս մասին FederalPress-ի հետ զրույցում հայտնել է ուռուցքաբան-գինեկոլոգ Եկատերինա Տիմոֆեևան։

Ապացուցված է, որ այս մթերքի չարաշահումը մեծացնում է դեպրեսիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, սրտանոթային հիվանդությունների և ճարպակալման վտանգը: Բացի այդ, շաքարը նաև անուղղակիորեն մեծացնում է քաղցկեղի մի քանի տեսակի զարգացման վտանգը։ Սա է պատճառը, որ կանոնավոր քաղցր ըմպելիքներ օգտագործող և ավելորդ քաշ ունեցող մարդիկանց մոտ ավելի քան 50%-ով բարձր է լինում քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը:

Մասնագետի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր չարաշահում են քաղցրավենիքն ու միաժամանակ նորմայից շատ կալորիա են օգտագործում և վարում նստակյաց կենսակերպ պետք է շատ ավելի զգուշ լինեն, քանի որ նման կենսակերպը կարող է հանգեցնել ճարպակալման, որն էլ քրոնիկ բորբոքման ու թթվայնացնող սթրեսի հիմնական ռիսկային գործոններից է։
«Մեկ գդալ շաքարավազից վախենալ պետք չէ, պետք է վախենալ ճարպակալումից։ Այսինքն՝ եթե առավոտյան նուշով համեղ կրուասան եք կերել, բայց միաժամանակ ակտիվ կենսակերպ եք վարում և կալորիաների ավելցուկ չունեք, ապա պետք չէ վախենալ շաքարից»,- եզրափակել է բժիշկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ