«Քարդիֆն» Անգլիայի առաջնության 24-րդ տուրի` «Արսենալի» հետ խաղի հայտացուցակում ընդգրկել էր նաև թիմի նորեկ, հարձակվող Էմիլիանո Սալային, որի ինքնաթիռն անհետ կորել է Լա-Մանշի նեղուցի տարածքում:
Թիմի հայտացուցակի լուսանկարը տարածվել է համացանցում:
Սալան, հիշեցնենք, հունվարի 20-ին պայմանագիր է կնքել «Քարդիֆի» հետ:
Արգենտինացին երկուշաբթի երեկոյան հրաժեշտ է տվել ֆրանսիական «Նանտի» իր խաղընկերներին և մասնավոր ինքնաթիռով մեկնել Ուելս, սակայն նախատեսված վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ նրան տեղափոխող ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից:
Որոնողափրկարարական աշխատանքները երկու օր են տվել: Հունվարի 24-ին ոստիկանությունը հայտնել է դրանց դադարեցման մասին:
Հիշեցնենք` «Արսենալ»-«Քարդիֆ» խաղի մեկնարկից առաջ թիմերի ֆուտբոլիստները լռության րոպե են անցկացրել Սալայի պատվին, իսկ «Քարդիֆի» երկրպագուները տպավորիչ ակցիա են իրականացրել:
Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղն ավարտվել է «զինագործների»` 2:1 հաշվով հաղթանակով:
Հաղորդում է armsport.am-ը։