fbpx
Հասարակություն

Ինչքան բանի միջով ենք անցել, Հայկո ջան․ Գարիկ Մարտիրոսյանի գրառումը

Հայտնի հումորիստ, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել վաղեմի ընկերոջ՝ երգիչ Հայկոյի մասին, ով օրերս մահացավ կորոնավիրուսի հետևանքով։

Մարտիրոսյանը գրել է, որ Հայկոն է հեղինակել ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմի բոլոր երաժշտական գործիքավորումները։ Նա նշել է, որ երգիչը կենսասեր, արևոտ, պայծառ մարդ էր ու հուսալի ընկեր։

«Ինչքան բան ենք միասին արել և ինչքան բանի միջով ենք անցել, Հայկո ջան. դառը րոպեներ և ոգևորող հաղթանակներ», – գրել է հումորիստը։

Մարտիրոսյանի խոսքով՝ Հայկոյի մահը մեծ կորուստի հայ մշակույթի ու անձամբ իր համար։ Նա նշել է, որ միշտ կհիշի Հայկոյի ձայնն ու ժպիտը։

«Այն լույսը, որը դու էիր ճառագում, միշտ մեզ հետ կմնա», – գրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ