Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում պատասխանեց նաև հարցին, թե որդյո՞ք ինքն Արցախը համարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։
Ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ չի հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև ԱԺ նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելն ու բանակցությունների գնալը կարող է կոնկրետ ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա։
Սիմոնյանին նաև հարց ուղղվեց Արցախ չայցելելու վերաբերյալ, ինչին ի պատասխան ԱԺ նախագահը նշեց, որ չի գնում, որպեսզի դա սադրանքի առիթ չդառնա։