Տաք սննդից հետո սառը ջուր խմելը խիստ անցանկալի է, քանի որ խանգարում է նյութափոխանակության գործընթացները։ Այս մասին ասել է սննդաբան, ներզատաբան Նատալյա Լազուրենկոն։
Մասնագետի խոսքով՝ եթե ճաշելիս կամ ընթրելիս մարդը սննդի հետ նաև ջուր խմելու սովորություն ունի, ապա պետք է ուշադրություն դարձնի հեղուկի ջերմաստիճանին։ Չափազանց սառը ջուրը կարող է բացասաբար անդրադառնալ մարսողության գործընթացի վրա, ինչի հետևանքով սնունդն ավելի երկար կմարսվի։
«Սննդի՝ ստամոքսում և աղիքներում հայտնվելուց հետո այնտեղ սկսվում է արյան ակտիվ մատակարարում, որն օգնում է մարսել սնունդը։ Սառը ջուրը բթացնում է այդ գործընթացները, ուստի սնունդն ինչպես հարկն է չի մարսվում և չի տարրալուծվում ֆերմենտների»,- նախազգուշացրել է սննդաբանը։
Արդեն իսկ առկա աղեստամոքսային խնդիրների դեպքում սնվելուց հետո առհասարակ խորհուրդ չի տրվում ջուր խմել, քանի որ մեծ քանակությամբ հեղուկի պատճառով մթերքի մի մասը կարող է չյուրացվել։ Բացի այդ, հարկավոր է նաև հիշել, որ սուրճը, հյութը, թարմ քամած հյութերն ու սմուզիները «ինքնուրույն» սնունդ են, ուստի խորհուրդ չի տրվում դրանք խմել ուտելուց անմիջապես հետո։