fbpx
Մասնակիցներ

Ինչո՞ւ է Փաշինյանի խորհրդականը ներխուժել ՄԵՆՔ-ի շտաբ, ինչ է կատարվել իրականում

ՄԵՆՔ դաշինքը քիչ առաջ տարածել էր հայտարարություն, համաձայն, որի Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Տարածած հայտարարության համաձայն վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին… Այս առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Հայտնում է Irakanum.am-ը։

Ի՞նչ է կատարվել իրականում, և ինչ հաշիվներ է փորձել պարզել վարչապետի խորհրդականը։ ՄԵՆՔ դաշինքի անդամ Սևակ Մելքոնյանը պատմեց, որ կեսօրին իրենց դաշինքի անդամներն ու համակիրները իրականացրել են քարոզարշավ, որի ժամանակ նրանց են մոտեցել Մեսրոպ Պապիկյանի թիմակիցները, և հայտնել, թե ՄԵՆՔ դաշինքի անդամները պատռել են Պապիկյանի պաստառները։ «Այդ մեղադրանքներն անհիմն են, և մեր համակիրներն ասում են, որ մենք որևէ կապ չունենք։ Դրան հաջորդում է Մեսրոպ Պապիկյանի՝ մեր համակիրներից մեկի հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունները։ Տղաներից մեկին ասում է աղչի, և այդտեղ թեթև քաշքշուկ է տեղի ունենում»,- պատմեց Սևակ Մելքոնյանը։

Քիչ առաջ էլ Մեսրոպ Պապիկյանը ոստիկանության աշխատակիցների, ինչպես նաև իր նախընտրական շտաբի պետի ու համակիրների ուղեկցությամբ այցելում է ՄԵՆՔ դաշինքի նախընտրական շտաբ, և ըստ Մելքոնյանի սկսում են գոռգոռալ ու նկարահանումներ իրականացնել։ «Այս ամենից հետո Մեսրոպ Պապիկյանը հայտարարություն է տարածում, թե ծեծի են ենթարկել իրենց ակտիվիստին, բայց իրանք մտնում են այստեղ առանց թույլտվության սկսում են նկարահանումներ անել»,- ասաց ՄԵՆՔ դաշինքի անդամ Սևակ Մելքոնյանը։
Իրադարձությունները զարգացել են Կենտրոնում՝ ՄԵՆՔ դաշինքի նախընտրական շտաբում։

Հարցին, թե տեղի ունեցածին ինչ գնահատական կտաք, Սևակ Մելքոնյանն արձագանքեց․ «Երևի ոմանց ոտքերը գետնից կտրվել է, կամ իրականությունից շատ հեռու են մնացել, և ինչ-որ փիառ են ուզում անել, միայն թե թիմում ինքնահաստատվեն»,- ասաց ՄԵՆՔ դաշինքի անդամ Սևակ Մելքոնյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ