fbpx
Արցախ

Ինչու է հոխորտում Ադրբեջանի նախագահը. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է Ադրբեջանի նախագահի խոսքերին:

«Ինչու է հոխորտում Ադրբեջանի նախագահը…

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը հավատարիմ է մնում Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտոնական Բաքվի Ալիևյան կլանի ողջ պրոպագանդան հոխորտում է Հայաստանի և Արցախի հանդեպ ռազմական առավելության հասնել՝ թերևս օգտագործելով համաճարակային պայմաններում ստեղծված նախադրյալները:
Կարծում եմ՝ Ադրբեջանում հասկանում են, որ նոր պատերազմը կհանգեցնի ահռելի մարդկային և նյութական կորուստների: Դե իսկ արցախցիներիս Ալիևի ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ չեն մտահոգում, որովհետև հասկանալի է, որ նման հայտարարություները շատ անգամ ներքին սպառման համար են արվում, չնայած հակառակ դեպքում էլ մեր ժողովուրդն ի վիճակի է ցանկացած պահի տրակտորը փոխարինել տանկով, իսկ բահն՝ ինքնաձիգով:
Այս անգամ, սակայն, ենթադրել կարելի է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են նաև Արցախի նոր իշխանություններին՝ ստուգելու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նրանց ոգին և զգոնությունը, ինչին և այսօր համարժեք պատասխան է տվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հստակ հայտարարելով, որ ուժի լեզվով մեզ հետ խոսելը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար:
Վերոհիշյալին միայն կարող եմ ավելացնել. նոր պատերազմի դեպքում մեր բանակն ի վիճակի է կարճ ժամանակահատվածում կասեցնել թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով Ադրբեջանի տարածք եւ մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-1994թթ. ադրբեջանա-արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինչու չէ, նաև 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին, որովհետև միջազգային հանրությունն ընդհանրապես և համայն հայությունը մասնավորապես, քաջատեղյակ են, թե որ կողմերից որ մեկն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանի Դաշնությանը դիմել հրադադարի խնդրանքով»,-գրել է նա:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=111707270562084&id=107605687638909

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ