fbpx
Տնտեսություն

Ինչու՞ են կրճատել հավելավճարները…

Երևանում, Գյուրիում, Հրազդանում և Սանահինում միաժամանակ բողոքի էին դուրս եկել բոլոր այն աշխատակիցները, որոնք նախորդ ամսվա համեմատ 15 տոկոսով քիչ հավելավճար են ստացել։ Երեկվանից երկրում ոչ մի գնացք երթուղի դուրս չի եկել։

Բողոքող մեքենավարները պնդում են՝ իրենք իրենց գործը պատշաճ կատարել են․ – «Մենք կատարել ենք էդ աշխատանքը, բայց նորմալ չեն վճարում դրա համար մեզ»:

Աշխատակիցների փոխանցմամբ, ընկերությունը պատճառաբանել է, թե իրենց հավելավարները կրճատել են բեռնափոխադրումների նվազման հետևանքով։ Իսկ դրա պատճառը Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի փակումն է եղել:

«Մենք դրանում մեղավոր չենք», – ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: – «Մենք աշխատել ենք մեր ժամով: Դաժե մենք աշխատել ենք դրանից ավել»:

Գյումրու մասնաճյուղի մոտ 100 աշխատակիցներ ևս վաղ առավոտից բողոքի էին դուրս եկել։ Ասում են՝ հավելավճարների կրճատումն արդեն իսկ չնչին աշխատավարձի պայմաններում միանգամից խնդիր է առաջացրել իրենց ընտանիքներում․ – «Եթե ստանում ենք 100 կամ 150 հազար, 20-30 հազար պակասը մեծ ազդեցություն ա ընտանիքի համար»:

Երկաթուղու աշխատակիցները պնդում են, որ նման խնդրի առաջ էլի են կանգնել։ Բայց վերջին մի քանի ամիսներին ֆիքսված 25 տոկոս հավելավճար են ստացել․ – «Իրանք էդի դարձրեցին պրեմիա, որ հետո էլ կրնան պրեմիան աշխատավարձից առանձնացնեն, կտրեն»:

«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահին ընկերությունում քննարկումներ են ընթանում աշխատակիցների բողոքի մասով: Խնդիրը հավելավճարների հաշվարկի մեխանիզմների մեջ է․ – «Հավելավճարումների հաշվարկման մեխանիզմը հիմնված է արտադրական ցուցանիշների վրա․․․ Եթե պակասել է, ուրեմն որոշակի արտադրական ցուցանիշներ են պակասել: Ընկերություն ընթանում է պրոցես, որպեսզի վերանայվի հավելավճարների տրամադրման մեխանիզմը»:

Աղբյուր՝azatutyun.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ