sbt japan toyota
Սամասուդից նախկին ռեժիմներին պաշտպանող երաշխիքը Նիկոլ Փաշինյանն է․ Նարեկ Այվազյան
«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես մեկ բանում վստահ եմ, որ չափերն անցնեն, սամասուդի են ենթարկվելու ու ոչ էլ Նիկոլը կփրկի իրենց: Երկրում տեղի չի ունեցել այն գործընթացն, ինչ հիմա է տեղի ունենում. Առաջին հերթին, պետության համար խայտառակություն չէ, երբ նախագահի են դատում: Ճիշտ հակառակը՝ դա փաստում է, որ երկրում…
Ընկերական հանդիպում է կայացել «Բանանցի» և «Արցախի» միջև
Ընկերական հանդիպում է կայացել «Բանանցի» և «Արցախի» միջև: Այդ մասին տեղեկացնում է armsport.am-ը: «Բանանցի» մարզաբազայում կայացած խաղում հաղթել են հյուրերը 2:1 հաշվով: Տանտերերի գոլը խփել է Կարեն Մելքոնյանը, իսկ «Արցախից» աչքի են ընկել Էմիլ Եղիազարյանը և Հովհաննես Պողոսյանը:
Ի՞նչ է ցանկանում Արթուր Աղաբեկյանը
Գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ես և իմ մարտական ընկերները շատ ենք ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց վերաբերմունքը հայտնեն իր դեմքը պատռած, այսպես կոչված, գործընկեր երկրի խայտառակ պահվածքի շուրջ, ակնկալում ենք լրատվամիջոցներից հրապարակել նրանց դիրքորոշումը»,- գրել է նա։
Բելգիական բանակը կանանց ջոկատ կունենա
Բելգիայում համընդհանուր զինվորական ծառայություն չկա 1992 թ.-ից, իսկ կանայք առաջին անգամ զինվորական ծառայության են անցել 1975թ.-ից: Մեկ տարուց բելգիական բանակը կանանց հատուկ նշանակության ջոկատ կունենա: Բելգիական 27 000-ոց բանակի 7.8 %-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, իսկ բարձրագույն սպայական կազմում կանանց տոկոսն ավելի բարձր է՝ 13.9:
Աշխարհի գործող չեմպիոնը հանդես կգա սպիտակ խաղաքարերով
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) մրցամարտում այսօր կկայանա 7-րդ պարտիան: Այս մասին հայտնում է a1plus.am Կանոնակարգի համաձայն աշխարհի գործող չեմպիոնը այս տուրում կրկին հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Մրցամարտում կայացած 6 հանդիպումից հետո հաշիվը հավասար է՝ 3:3, ընդ որում բոլոր պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի: Կարլսեն – Կարուանա…
Խոշոր վթար Իսակովի պողոտայում. կա 4 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 12:50-ին Իսակովի պողոտայում Ոստիկանության զորքերի զորամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ, 46-ամյա Անաստաս Ջավարյանի վարած ВАЗ 21043 մակնիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Գևորգյանի վարած Samand մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի…
Բելգիացի սյուռեալիստի նկարը դարձել է Նյու Յորքի աճուրդի թոփ-լոտը
Բելգիացի սյուռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի (1898 – 1967) «Հրդեհ» (L՚incendie) նկարը դարձել է ամենաթանկ լոտն իմպրեսիոնիստների եւ արդի նկարիչների գործերի՝ նոյեմբերի 13-ին Նյու Յորքում կայացած աճուրդում: Հայտնում է 168.am լրատվականը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Sotheby՚s աճուրդային տան ներկայացուցիչ Հալլի Ֆրիրը, 1948 թվականին ստեղծված այդ նկարը վաճառվել է 4,335 միլիոն դոլարով՝ գրեթե եռապատիկ թանկ նախնական գնահատումից։…
Որտե՞ղ է առաջադրվել Արամ Սարգսյանը
«Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը առաջադրվել է Երևանի թիվ 1 ընտրատարածքում` Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։
«Լուսավոր Հայաստան»-ը հրապարակել է համամասնական ցուցակը
ԼՀԿ-ն հրապարակել է համամասնական ամբողջական ցուցակը, որտեղ տեղ է գտել 157 պատգամավորի թեկանծու: Ահա այդ ցուցակը՝ 1. Մարուքյան Էդմոն Հրաչիկի – ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր 2. Թանդիլյան Մանե Վանյայի – ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար 3․ Բաբաջանյան Արման Շամիրի – «Սկիզբ մեդիա կենտրոն»-ի տնօրեն 4․ Գորգիսյան Գևորգ Սամվելի – ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր 5․ Սիմոնյան Տարոն Վարդանի – ԵՊՀ դոցենտ, «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» ՓԲԸ իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն 6․ Խաչատրյան Արկադի – Սանասարի Կենտրոնական Բանկի նախագահի խորհրդական 7․ Սամսոնյան Անի Տաճատի – Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության անդամ 8․ Բաբայան Հարություն Վիլիկի – «Վի Էյչ Էյչ» ՍՊԸ հիմնադիր 9․ Եղիազարյան Արմեն Էդիկի – Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա ՀԿ նախագահ, «Պիրամիդա Կվինտ»ՍՊԸ՝ հիմնադիր…
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողներին. «Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ և ամենայն բարիք: Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան, դո՛ւք եք զարգացնելու հայրենական գիտությունը, տնտեսությունն ու մշակույթը և ապահովելու մեր երկրի կայուն առաջընթացը: Ուստի, պիտի յուրացնեք ժամանակակից գիտության նվաճումները…
Պետությանը պատճառվել է 555.165.544 դրամի վնաս
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը: Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ 2018 թվականի ընթացքում հարուցվել է 125 քրեական գործ, որոնցից մի քանիսը միացվել է…
Փաշինյանը հրավիրում է աշխատանքի
Նիկոլ Փաշինյանն իր էջում կարևոր գրառում է կատարել. «Սիրելի հայրենակիցներ. Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական…
«Սասնա Ծռեր» համահայկական, «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին 48 ժամ է տրվել
ԿԸՀ մամուլի ծառայությունը փոխանցում է. Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 48 ժամ ժամանակ է տրվել 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված «Սասնա Ծռեր» համահայկական, «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին գրանցման համար ներակայացրած փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար: Անճշտությունները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել 2018թ. նոյեմբերի 19-ը՝ ժամը 16.00-ն: Նիստի ավարտին Կենտրոնական…
Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը կդառնա քննության նյութ
Factor.am – ը գրում է. ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանն օրերս իր հարցազրույցներից մեկի ժամանակ, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին, իր բնորոշմամբ, առաջին անգամ արել է հետևյալ հայտարարությունը․ «Մարտի 1-ին ես իմ մտերիմների հետ շրջել եմ Մյասնիկյանի արձանի մոտ, և արդեն երեկոյան մեծ քանակի ալկոհոլով մարդիկ սկսեցին անցնել այդտեղով, մենք մեծ շղթա կազմել…
Ալեն Սիմոնյանի պատասխանը Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը
Factor.am – ը գրում է. ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն արձագանքել է այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված Բելառուսի ԱԳՆ-ի քննադատությանը: Նշենք, որ Մինսկից մեկնաբանել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած խոսքերն այն մասին, որ ինքը բացատրություններ է պահանջելու Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման…