«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիսավոր կերպով նշվեց Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով պաշտոնյաներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ամբողջ միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն շատ հեռու էր պահում ընդհանուր միջոցառման հյուրերից, եւ ավելին` մյուս պաշտոնյաների հետ կանգնած չէր հարթակին:
Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, հարթակին կանգնած էին նույն ոլորտից երկու ներկայացուցիչ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ փոխվարչապետեր Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը: Սակայն սա միակ տարօրինակ հանքամանքը չէր. նա ոչ միայն մեկուսացած էր իրեն պահում, այլեւ միջոցառումից անմիջապես հետո հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին եւ մյուս պաշտոնյաների հետ չմնալով հյուրասիրությանը:
Նկատենք, որ վերջին շրջանում ակտիվացել են նրան փոխելու մտադրությունների շուրջ խոսակցությունները, որոնք ոչ մի կերպ դեռ չեն հաստատվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում