Ինչո՞ւ կանգ չի առնում պատերազմը․ Տեր-Աբրահամյան

Հրապարակող՝

Դեռ վաղ է խոսել բանակցությունների լիարժեք վերսկսման մասին․ Տեր-Աբրահամյան

Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հրադադարը փաստացի չկա:

Հրադադարը պատրանք էր:

Այդպես շատ է եղել 1992-94 թթ.-ին: Բազմաթիվ հրադադաներ են կնքվել ու խախտվել՝ մինչև 1994-ի մայիսի վերջնական զինադադարը:

Ինչո՞ւ է այդպես ստացվում:

Ամեն տվյալ դեպքում կարող են տարբեր մասնավոր պատճառներ լինել, բայց դրանք չեն առաջնայինը: Կարևոր չէ նույնիսկ, թե ով է ամեն տվյալ դեպքում խախտման նախաձեռնողը:

Կարևորն այն է, որ պատերազմը հնարավոր չէ ամեն պահին կանգնեցնել ըստ ցանկության, նույնիսկ, եթե ցանկությունը մեծ է:

Պատերազմը հզոր տարրերք է, որն ինչքան ավելի ծավալվում է, ինչքան ավելի ուժգին է, ինչան ավելի տևում է, այնքան ավելի բարդ վերահսկելի է դառնում նույնիսկ հզոր պետությունների համար:

Դրա համար է, օրինակ, պայմանավորված պատերազմի մասին պատկերացումը ծիծաղելի: Պատերազմն ունի միացնելու կոճակ, անջատելու կոճակ չունի: Ինքն իր ներքին տրամաբանությունն ունի՝ վերջանում է, երբ սպառում է ինքն իրեն կամ մոտ է սպառմանը:

Մոլտկեն ասում էր՝ պատերազմը հնարավոր է պլանավորել մինչև առաջին ճակատամարտ առաջին կրակոցը: Ով փորձում է պլանավորել ավելին՝ հիմար է:

Ինչո՞ւ կանգ չի առնում այս պատերազմը:

Որովհետև այս ռազմական իրավիճակով, որն ունենք, կողմերից և ոչ մեկը չի հասել որևէ վճռական առավելության, այնպիսի առավելության, որ կարողանա մյուսին պարտադրել իր պայմանները:

Եվ մյուս կողմից՝ հենց պատերազմի ծավալման պատճառով երկու կողմերի պայմաններն էլ բնականորեն կոշտանում են, հեռվանում են իրարից:

Այս պայմաններում, պատերազմ կանգնեցնելը շատ բարդ է՝ նույնիսկ գերազդեցիկ ուժերի համար:

Իսկ եթե սրան ավելացնում ենք այն, որ այս պատերազմում քաղաքական նպատակներ ունեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ առնվազն Թուրքիան և Ռուսաստանը, էլ չասած, որ անուղղակիորեն և մյուսները, ապա է՛լ ավելի բարդանում է առանց այդ էլ բարդ հաշվարկն իրավիճակի:

Կարևոր հոգեբանական պահ է:

Պետք է հարմարվենք պատերազմի այս ռիթմին, տեմպին: Սա արագ վազք չէր ու չէ: Երկարատև լարում է, ու պետք է ճիշտ բաշխել հոգենական և ֆիզիկական ուժերը:

Չկա խաղաղությունից ավելի քաղցր բան, բայց ցավոք պատերազմներն են որոշել, որոշում ու միշտ էլ որոշելու են ազգերի, պետությունների ճակատագրերը»:

https://www.facebook.com/ustahrant/posts/10224051054608410?__cft__%5B0%5D=AZVzqOFbwWXWPWUzBp8-6rRdIADtrfFnNf780VrEymkx5g4iMSMGZnL4Z-zqv_i2SIlZ83TEBa16TgOmM2VlRT6YVFtfzoJPGOEbY9-Yw-2lJbCWF682G5Zqcx6Gy0q7Kck&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ