fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով մահացել է 59 մարդ

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Աղետների կառավարման ազգային գործակալության ներկայացուցչին:
Նախկինում հաղորդվել էր, որ 26 մարդ զոհվել է, ևս 24-ն անհայտ կորած է համարվում: Այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն ու փրկվածների տարհանումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ