Ցուկերբերգը հերքում է Facebook-ի օգտատերերի տվյալները վաճառելու մասին լուրերը

Ամենադիտվածներ

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Լևոն Բարսեղյանին թողնել մուտք գործել Գյումրու քաղաքապետարանի շենք

Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հերքել է ընկերության կողմից սոցիալական ցանցի օգտատերերի տվյալների վաճառքի մասին լուրերը:

«Մենք օգտատերերի տվյալները չենք վաճառում, թեև լրատվամիջոցները հաճախ են հաղորդում, թե մենք դա անում ենք: Իրականում, օգտատերերի վերաբերյալ տեղեկատվության վաճառքը կհակասեր մեր գործարար շահերին, քանի որ դա կկրճատեր գովազդատուների համար մեր ծառայության բացառիկ արժեքը», – գրել է նա The Wall Street Journal-ի սյունակում:

«Մենք օգտատերերի տեղեկատվությունը պաշտպանելու հզոր խթան ունենք», – հավելել է Ցուկերբերգը:

Ըստ նրա՝ ընկերությունն, անկասկած, օգտատերերի որոշ տվյալներ է հավաքում նրանց՝ «դուր է գալիս» նշումների հիման վրա ռելևանտային գովազդ ցուցադրելու համար:

«Բայց այդ տեղեկատվությունն սկզբունքային նշանակություն ունի անվտանգության և մեր ծառայությունների աշխատանքի համար», – գրում է Facebook-ի հիմնադիրը:

Նա նշել է, որ մարդկանց անձնական տվյալներով աշխատանքի հիմնական սկզբունքներն է համարում թափանցիկությունը, ընտրությունը և վերահսկողությունը:

«Մենք պետք է անկեղծ լինենք այն թեմայի շուրջ, թե ինչ կերպ ենք օգտագործում տեղեկատվությունը, իսկ մարդիկ պետք է ընտրություն ունենան, թե ինչպես է օգտագործվում իրենց տեղեկատվությունը», – հավելել է Ցուկերբերգը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();