Ինձ չէին վստահում, հասցեիս շատ վատ խոսքեր էի լսում․ Էրիքսեն

Միլանի «Ինտերի» դանիացի նորեկ Քրիստիան Էրիքսենն անդրադարձել է իր տեղափոխությանը։

«Ամեն ինչ ունի իր ավարտը: Ես Անգլիայում հրաշալի տարիներ եմ անցկացրել և չեմ ափսոսում դրա համար:

Սակայն, վերջին ամիսները լավագույներից չէին: Ես զգում էի, որ ինձ չեն վստահում: Իմ հասցեին շատ վատ խոսքեր էի լսում, ինչը տխրեցնում էր ինձ:

Հասկացա, որ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը: Ուրախ եմ՝ «Ինտեր» տեղափոխության համար»,- Էրիքսոնի խոսքերը փոխանցում է Sky Italia-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը իտալական ակումբ էր տեղափոխվել «Տոտենհեմից», իսկ այնտեղ հանդես էր գալիս 2013 թվականից։

Ամենաթարմ