Տոմաս Տուխելը մեկնաբանել է Ֆրանսիայի Գավաթի եզրափակչում «Ռենից» կրած պարտությունը:
«Իհարկե, ցանկանում եմ շարունակել մարզել ՊՍԺ-ն: Դեռ վաղ է ամփոփում անել: Պետք է դեռ մի քանի օր մտածել: Հիմա շատ բարդ իրավիճակ է:
Ինձ համար բարդ է պարտության պատճառները թվարկելն ու բացատրելը: Խաղի մեկնարկը վատ չէր:
Դժվար է բացատրել, թե ինչ եղավ 2:0 հաշվով հաղթելուց հետո: Բացատրություն չունեմ:
Մբապեն ուրբաթ մկանային խնդիրներ ուներ, նա չէր կարող ավարտին հասցնել թիմի վերջին մարզումը: Հնարավոր է, նրա գլխում ինչ-որ բան էր կատարվում, քանի որ նա սովորաբար պատասխանատու կերպով է մոտենում այսպիսի խաղերին: Այսօր նրան մի փոքր վստահություն էր պակասում»,- Տուխելի խոսքն է մեջբերում Goal-ը: