«Ես չեմ եկել Իտալիա հիանալու Հռոմով. զբոսաշրջիկ լինելն ինձ համար չէ:
Կանեմ ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ «Ռոմային» և թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային: Ինձ իսկապես հիացրել է Ֆոնսեկայի խաղային փիլիսոփայությունը», – ասել է Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հռոմեական ակումբ է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից»՝ վարձակալական հիմունքներով։

