ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստի ընթացքում խոսեց ներկա իրավիճակի ու իր առաջարկած ճանապարհային քարտեզի մասին։
Նա ասաց, որ ծանր ժամանակներ են ու պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը։
Փաշինյանը նշեց, որ ինքը՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը, բայց նաև գիտակցում է, որ իր վրա է նաև հետագա զարգացումների պատասխանատվությունը։
Վարչապետը ընդգծեց, որ նոյեմբերի 18-ին հրապարակած իր ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն է։