Infiniti-ն հրապարակել է առաջին էլեկտրական մեքենայի պատկերը։ Vision Qe անունով մոդելը, որը, դատելով նկարից, կլինի չորսդռնանի կուպե, կցուցադրվի հոկտեմբերի 24-ին, սակայն առայժմ կոնցեպտի կարգավիճակով։ Առաջին ամբողջովին էլեկտրական Infiniti-ն ցույց կտա բրենդի ապագա մեքենաները և կնշանակի «մի քանի հետաքրքիր նոր մոդելների» շարքի սկիզբը, որոնք տեղավորվում են Nissan-ի Ambition 2030 կանաչ ռազմավարության մեջ: Դրանք կհայտարարվեն Vision-ի դեբյուտի ժամանակ:
Infiniti-ն հրապարակել է առաջին էլեկտրական մեքենայի պատկերը
