Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս, Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Հրանտ Տեր Աբրահամյանը գրառում է կատարել Facebook-ում։
“Նժդեհի, նույնիսկ Մոնթեի եւ Ղարաբաղյան առաջին պատերազմի միֆականացված բոլոր հերոսների ժամանակը վաղուց է անցել” գրել է Վահրամ Աթանեսյան անունով մի վերլուծաբան իր հոդվածներից մեկում (ճիշտն ասած չեմ ճանաչում իրեն, կարծիք չունեմ որոշակի):
Հոդվածի կոնտեքստը ներքաղաքական է, բայց դա ինձ շատ չի հետաքրքրում: Միտքը, որը մեջբերել եմ, սակայն, շատ տիպիկ եմ համարում ու կարևոր՝ նման մտքերի արձագանքելը:
Ընդհանրապես, երբ ասում են “ինչ որ բանի ժամանակն անցել է” քաղաքական իմաստով, իմ կարմիր լույսը միշտ վառում է: Սա շատ տարածված սխալ է՝ մարդկանց թվում է, որ ինչպես ասենք տեխնոլոգիական ոլորտում ժամանակներն արագ փոպվում են՝ նույն է նաև քաղաքական, ռազմական օրենքներում: Բայց դա այդպես չէ: Հիմնարար քաղաքական օրենքներում ոչ մի բան էապես չի փոխվել՝ սկսած Հին Շումերից: Մանրամասներում շատ բան, բայց էականում՝ նույնն է: Սա ընդհանրապես, հիմա բուն խնդրի մասին:
Իսկ բուն խնդիրն այն է, որ հանրային կարծիք ձևավորողղները, եթե մի բանից խոսում են, պետք է իմանան այդ “մի բանից” մի քիչ ավելին քան միջին դասագրքայինը: Բայց Հայաստանում այդպես չէ: Խոսում են Նժդեհից, Մյասնիկյանից, կամ չգիտեմ պանթուքիզմից, նույնիսկ՝ Բագրատունիներից ու Արծրունիներից, բայց մտքներով չի անցնում, որ խոսալու համար պետք է մի քիչ ավել խորանացած լինես, մի քիչ ավել բան իմանաս, և ոչ թե պարզապես իմանաս, այլ հասկանաս: Մտքներով չի անցնում, որ միջին դասագրքային պատկերացումը կարող է բավարար չլինել երևույթը հասկանալու համար, հենց որովհետև միջին դասագրքային է:
Կոնկրետ Նժդեհի մասով:
Այս մարդիկ հաստատ չեն հասկանում ինչ բան է Նժդեհի ֆենոմենը:
Իրենց թվում է Նժդեհը պատկերավոր ասած բեղերը սրած մի խենթ ֆիդայի էր, որը թուրը հանած հոն առաջ գոռալով, գնացել է մենակով կռիվ է հաղթել՝ թուրքերին, ռուսներին փռել է գտենին:
Պարադոքս է՝ քաղաքական ռացիոնալիզմից խոսացողները հավատում են, որ հնարավոր է իռացոինալ քաղաքականությամբ արդյունքի հասնել: Այսինքն, որ Նժդեհը խենթ լինելով, կարող էր հասնել արդյունքի՝ Սյունիքը պաշտպանել թուրքերից և ռուսներից: Հավատում են հեքիաթներին: Դե իրենց թվում է, որ “վաղուց է” եղել, ուրեմն կարար լիներ նման բան: Սա նշանակում է բան չհասկանալ պատմությունից ու քաղաքականությունից: Երբեք չի եղել այն ժամանակը, երբ իռացիոնալիզմը կարող էր արդյունավետ լիներ:
Եվ հասկացող մարդու խնդիրը հենց այն է, որ եթե մի բան թվում է կամ ներկայացվում է իռացիոնալ, հասկանալ, թե ո”րն էր դրա տակի ռացիոնալը: Եթե կա քաղաքական արդյունք, պետք է գտնել դրա ռացիոնալ հիմքը: Իհարկե, հաշվի առնելով, որ ռացիոնալը տափակ-թվաբանականը չէ, այլ շատ ավելի բարդ երևույթ է: Որի համար լավ կլիներ ծանոթ լինել փիլիսոփայության պատմությանը:
Ո՞րն է Նժդեհի գաղտնիքը:
Մեծ գաղտնիք չկա:
Նժդեհն օգտագործել է ճիշտ նույն մեթոդը, որը ֆրանսիական հեղափոխությունից ու իտալական ազատագրական պայքարից սկսած հաջողությամբ օգտագոևծվել է՝ կազմակերպված ժողովորդական պայքարի մեթոդը: Առնվազն 200 տարվա համաշխարհային պատմական փորձը ցույց է տալիս դրա արդյունավետությունը: Դեպքերի մեծ մասում կազմակերպված ժողովրդական զանգվածների հենքով քաղաքական և ռազմական պայքարը հաջողություն է բերում՝ նույնիսկ երբ դիմադրում է ավելի հզոր ուժերին:
Նժդեհը հենց դա է արել՝ ժողովորդական բանակ է ստեղծել, որի միջոցով արդյունավետ պայքար է մղել՝ գերազանցող ուժերի դեմ: Սա հրաշք չէ, խենթություն չէ, այլ պարզ տեխնոլոգիա:
Եվ այստեղից էլ “կապ տանք” արդեն Մոնթեին և առաջին Արցախյան պատերազմին: Նույն սկզբունքն է գործել՝ մի քիչ այլ տարբերակով: Ժողովորդական զանգվածային կազմակերպված շարժման հենքով կերտվել է հայկական բանակն ու հայկական հաղթանակը: Իհարկե, լիքը այլ գործոններ էլ սրան ավելացվել են, ասենք, արտաքին հարաբերությունները, բայց հենքում կազմակերպված ժողովորդի գործոնն է, առանց դրա մյուս գործոնները չէին աշխատի:
Այսօրվա Հայաստանում այդ գաղտնիքը մոռացվել է: Դրա համար այսօր մենք տվայտանքների մեջ ենք: Դրա համար այսօրվա կառավարությունը հզոր ժողովորդական ալիքը, որի միջոցով “իշխանության եկավ”, երբեք չկազմակերպեց որպես շարժում, ֆորմա չտվեց էդ ալիքին ու մնաց էլիտար քաղաքականության հույսին՝ պետական պաշտոններ, կուսակցություններ, պարլամենտարիզմ և այլն: Որոնք անարդյունավետ էին և հիմա էլ ե՛ն էն խնդիրների նկատմամբ, որոնք կային ու կան Հայաստանի առաջ:
Ու ոչ ոք, ոչ մի խոշոր ուժ չհուշեց այդ գաղտնիքը: Կարծես չի եղել գոնե Ղարաբաղյան շարժման փորձը, գոնե մեր աչքերով տեսածը:
Հիմա ի՞նչ են առաջարկում մեր մեծարգո պարոնները:
Առաջարկում են իրականում հրաժարվել ինքնապաշտպանության գաղափարից, որի մարմնավորումներն են Նժդեհը, Մոնթեն, Վազգեն Սարգսյանը՝ կազմակերպված ժողովորդական պայքարի սիմվոլները:
Շատ տրամաբանական է դա, եթե անտեսում ես ժողովորդականության սկզբունքը: Որովհետև այո, այդ դեպքում ելք չկա:
Իսկ ի՞նչ են առաջարկում դրա փոխարեն:
Եթե ժողովորդին զրկում ես ինքնապաշտպանության, դիմադրության իրավունքից, ուրեմն, անկախության մասին պետք է մոռանաս: Ձրի անկախություն չի լինում:
Եվ այստեղց գալիս է մյուս պարադոքսը:
Մեզ առաջարկում են հին ու բարի, մի քիչ մոռացված, բայց ենթագիտակցության մեջ լավ նստած …..կղերական դիվաագիտության ճանապարհը:
Այո, հենց կղերական դիվանագիտության:
Բա որովհետև եթե չկա ինքնապաշտանություն, եթե Նժդեհի ժամանակն անցել է, եթե Մոնթեն ակտուալ չի, եթե Վազգեն Սարգսյանն էլ մի դյուրագրգիռ ռոմանտիկ էր, այլ ոչ թե հաղթանակած բանակի սպարապետ, ուրեմն մնում է կղերական դիվանագիտությունը՝ մուրալ ողորմություն մեծ արքունիկներում:
Էդ Մյասնիկյան ճանապարհն իրականում հենց դա է, հենց կղերական դիվանագիտությունը, որքան էլ բոլշևիզմը հեռու լինի արտաքուստ կղերականից:
Մյասնիկյան ծրագիրը նշանակում է՝ հրաժարվել ինքնապաշտպանությունից ու հուսալ, որ քեզ կտրվի ինքնավարության որոշակի չափ որպես ողորմություն:
Դա իր անարդյունավետությունը բազմիցս ապացուցած տարբերակ է, որը բացի ամենից ողբերգական է ավարտվում հենց դա նախաձեռնողների համար:
Բայց մարդիկ չեն սիրում սովորել պատմությունից, որովհետև դե վաղուց է եղել, 21-րդ դար է, և այլն:
Մոնթեի ժամանակն անցել է:
Եկել է կղերական դիվանագիտության ժամանակը:
Իրականում, իհարկե չի եկել:
Հայ ժողովուրդն ուշքի կգա էս պարտությունից, էս շոկից ու իր մեջ ներուժ կգտնի նորից ինքնակազմակերպվելու որպես քաղաքական ազգ, ու կվերակերտի իրա պետությունը: