Կամչատկայում դեռևս անհայտ պատճառներով կորել է կապը ԱՆ-26 ինքնաթիռի հետ, որի ներսում գտնվում է 28 մարդ, այդ թվում՝ Պալանա բնակավայրի ղեկավար Օլգա Մոխիրևան։
Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ ինքնաթիռը ուղևորվում էր հենց Պալանա։
Դիտարկվում է վթարի տարբերակը, իսկ դրա հավանական պատճառ դիտարկվում է արդեն վատ տեսանելիությունն ու տեխնիկական խոտանը։
Կապը կորելու միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը հեռու էր թռիչքուղում 10 կիլոմետր։
Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են նաև 2 ուղղաթիռներ ու խաղաղօվկիանոսյան նավատորմը։