ԱՄՆ-ի Մյութինի Բեյի շրջանում՝ Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ոչ հեռու, ջուրն է ընկել ջրաինքնաթիռը, որտեղ եղել Է 10 մարդ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի առափնյա պահպանություն ծառայությունը:
«Ծառայությունն զբաղվում է 10 մարդու որոնումներով (ինը չափահաս և մեկ երեխա)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ նշվել է, որ խոսքը վերաբերում է ութ չափահասերի և երկու անչափահասների: Ըստ որում առափնյա պահպանության ծառայությունն արդեն հայտնել է մեկ զոհվածի մարմինը հայտնաբերելու մասին թռչող ապարատի անկման շրջանում: Ինքնաթիռի մնացած ուղևորները համարվում են կորած: Այլ մանրամասնություններ չեն հայտնում: