«Ազատ դեմոկրատներ» կուսակցության Facebook-ի էջում գրված է․
«Սիրելի’ արցախցիներ, սիրելի’ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք բոլորիս Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, մաղթում քաջառողջություն ու խաղաղ երկինք, անսասան հավատ ու միասնություն, անպարտելի հայրենիք ու հզոր պաշտպանվածություն։
1991 թվականի այս փառավոր օրը՝ սեպտեմբերի 2-ին, արցախցիները վերահաստատեցին անկախ պետությունում ազատ ապրելու իրենց կամքն ու վճռականությունը՝ ինքնիշխանությունը ընտրելով որպես միակ անբեկանելի կարգավիճակ:
Արցախի Հանրապետության 29-ամյա Անկախությունը համայն հայության միասնության ու համախմբվածության հաղթանակն է: Այս տարիների ընթացքում արցախցիներն ապացուցեցին, որ ամուր ու աննկուն կանգնած են իրենց ազատ ու անկախ հողի վրա, և որ Արցախի Հանրապետության իրավական և միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
Շնորհավո՛ր տոնդ Հաղթանակա՜ծ Արցախ, թող սերունդներդ արարեն խաղաղ ու զարգացած պետությունում՝ ամրապնդելով այդքան թանկ գնով ձեռք բերված Անկախությունը:
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր հերոս նահատակներին, ովքեր կյանք չխնայեցին հանուն անկախության ու ազատության»:
https://www.facebook.com/freedemocrats/posts/3319207034839135?__tn__=%2CO*F