Մի շարք երկրներում գնտվող օգտատերեր խնդիրներ են ունենում Instagram-ից օգտվելիս։
Այս մասին տեղեկանում ենք DownDetector-ի տվյալներից։
Նշվում է, որ խնդիրների մասին հայտնում են Կանադայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից ու եվրոպական մի շարք այլ երկրներից։
Ըստ աղբյուրի՝ հիմնական խնդիրը լրահոսի հետ է կապված, բայց խնդիրներ են ի հայտ եկել նաև նոր գրառումներ կատարելու ու պատմություններ բաժնի դիտման հետ։